Ընդլայնեք ձեր բիզնեսը Google Ads-ի միջոցով
Ցուցադրեք ձեր գովազդը հաճախորդներին, երբ նրանք ձեր ընկերության նման ձեռնարկություններ են փնտրում Google Որոնման մեջ և Քարտեզներում: Վճարեք միայն արդյունքների համար, օրինակ՝ երբ հաճախորդը սեղմում է գովազդի վրա՝ ձեր կայք անցնելու կամ ձեզ զանգահարելու համար:
ՍկսելՑուցադրեք գովազդը, երբ մարդիկ որոնում են այն, ինչ դուք առաջարկում եք
Google-ում մարդիկ որոնում են՝ ինչով զբաղվել, որտեղ գնալ և ինչ գնել: Ձեր գովազդը կցուցադրվի հենց այն պահին, երբ ինչ-որ մեկը որոնի ապրանքներ կամ ծառայություններ, որոնք դուք առաջարկում եք:
Համակարգչում կամ շարժական սարքում ճիշտ ժամանակին ցուցադրված գովազդը կարող է նոր արժեքավոր հաճախորդների բերել:
Ստացեք ձեզ անհրաժեշտ արդյունքները
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ավելացրեք առցանց վաճառքների, ամրագրումների և բաժանորդագրությունների քանակը՝ հաճախորդներին ձեր կայք ուղղորդող գովազդի միջոցով:
ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԶԱՆԳԵՐ
Ավելի շատ զանգեր ստացեք հաճախորդներից՝ գովազդում տեղադրելով ձեր հեռախոսահամարը և «Զանգել» կոճակը:
ԽԱՆՈՒԹԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գովազդը կօգնի օգտատերերին գտնել ձեր ընկերությունը քարտեզի վրա և ավելի շատ հաճախորդներ ներգրավել ձեր խանութ կամ գրասենյակ:
Սահմանեք ճիշտ բյուջե ձեր բիզնեսի համար
Google Ads-ը նախատեսում է գրեթե ցանկացած բյուջե: Նշեք ամսական բյուջեի սահմանաչափը և երբեք մի՛ գերազանցեք այն: Բացի այդ, դուք ցանկացած ժամանակ կարող եք փոխել ծախսվող գումարի չափը:
Դարձեք Google-ի գործընկերը՝ ճիշտ հաճախորդների գտնելու համար
Google Ads-ի միջոցով դուք նույն բյուջեով ավելի շատ հաճախորդ կնեգրավեք։